Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից է. Միրզոյան
Նոյեմբերի 28-ին Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգի հիմնական բաղադրիչներին։
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը, ՀՀ քաղաքացիների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ի հեճուկս առկա մարտահրավերներին, ՀՀ կառավարությունն ակտիվ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։

Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից ցուցաբերված ամուր քաղաքական կամքը և ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները։

