Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «TRT World» ֆորումի ժամանակ։ Նա անդրադարձել է Իսրայելի ռազմական գործողություններին ու խստորեն քննադատել «սիոնիստական վարչակազմին»։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Այդ ժամանակ դահլիճից բողոքի ձայն է լսվել։ Ներկաներից մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության և կոլլաբորացիոնիզմի մեջ։

Էրդողանի թիկնապահները փորձել են վրդովված քաղաքացուն լռեցնել և  հեռացնել դահլիճից, բայց նա հասցրել է ասել հետևյալը.

Էրդողանն էլ իր հերթին արձագանքել է հնչած բողոքին՝ ասելով.

«Աշխարհի սիոնիստները շատ լավ գիտեն, թե որտեղ է կանգնած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց դուք դեռ չեք հասկացել»:

You may also like...