Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի եվ Վրաստանի խորհրդարանների ներկայացուցիչների հանդիպումը. քննարկվելու է իրավիճակը Հրվ. Կովկասում
Դեկտեմբերի 2-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նիստը։
Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը:
Քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Օրակարգում է նաև իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։
