Երեվանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 4-ամյա երեխա. նա մահացել է

Դեկտեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել իրավապահները:

Ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Արաբկիրի քննչական բաժին, որտեղից քննչական խմբի մի մասը մեկնել է հիվանդանոց, մի մասն էլ՝ մանկապարտեզ:

Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը:    Կայքի տեղեկություններով՝ մահացածը 4-ամյա Նատալի Ե.-ն է:

Դեպքի փաստով «սպանութուն» հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

You may also like...