«Azimuth Airlines»-ի Բաթումի թռչող ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է շարժիչի ծածկը
«Azimuth Airlines»-ի Superjet-100 ինքնաթիռը կորցրել է աջ շարժիչի ծածկը Վնուկովո օդանավակայանում թռիչքի ժամանակ:
Այս մասին հայտնել է Aviatorschina-ն:
«Ինքնաթիռի թռիչքից հետո դիսպետչերը կապ է հաստատել անձնակազմի հետ և զգուշացրել նրանց փեղկերի կորստի մասին:
Բաթումի թռչող ինքնաթիռի հրամանատարը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան, որտեղ հայտարարվել է «Կապույտ» տագնապի կոդ:
Ինքնաթիռը վառելիքը սպառել է սպասման գոտում և մեկ ժամ անց անվտանգ վայրէջք է կատարել: Թռիչքուղում հայտնաբերվել են շարժիչի ծածկի բեկորներ: Խափանումը տեղի է ունեցել հունիսի 15-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անցած շաբաթվա ընթացքում ռուսական ավիաընկերությունների առնվազն յոթ ինքնաթիռ խափանվել է օդում կամ չի կարողացել թռիչք կատարել տեխնիկական խնդիրների պատճառով:
