Վրաստանի Սահմանադրական դատարանը չի ընդունել ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջները
Վրաստանի Սահմանադրական դատարանը քննարկման չի ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր պատգամավորների՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջները։
Պլենումի որոշումը դեկտեմբերի 3-ին հրապարակվել է Սահմանադրական դատարանի կայքում։ Երկու դատավորներ հակասական կարծիք են հայտնել՝ Թեյմուրազ Տուգուշին և Գեորգի Կվենչհիլաձեն, հայտնում է «Էխո Կավկազա»-ն։
«Որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման կամ վերանայման»,- նշել է դատարանը։
Նոյեմբերի 19-ին նախագահի անունից հայց է ներկայացվել Սահմանադրական դատարան։ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը եւ պահանջել արդյունքները ճանաչել հակասահմանադրական։