Ֆիքսենք, որ ընդդիմությունը ժողովրդին առանց տրանսպորտի թողնելու նախաձեռնության ակտիվ ջատագովն է. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին, գրել է․

«Ֆիքսենք, որ մեր ընդդիմությունն ակտիվ ջատագովն է երևանցիներին և ոչ միայն նրանց՝ ժողովրդին, առանց տրանսպորտի թողնելու նախաձեռնությանը»:

Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից որոշ վարորդներ գործադուլ էին հայտարարել: Վերջիններս դժգոհություն էին հայտնել աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:

You may also like...