Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի համերաշխության ուղերձին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել էր ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով զոհերի, ավերածությունների կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և աղետից տուժած տեղի բնակչությանը:
«Շնորհակալ եմ համերաշխության ուղերձի համար, հարգելի Արարատ Միրզոյան։ Մեր մտքերը Մայոտի բնակիչների հետ են, որ լրջորեն տուժել են այս աղետից»,- X-ի իր միկրոբլոկում գրել է նա։
Հիշեցնենք, Մայոտում Շիդո ցիկլոնի ավերածությունների պատճառով բազմաթիվ զոհեր կան։ Պաշտոնական տվյալներով՝ աղետից զոհված է համարվում 21 մարդ, սակայն տեղական իշխանությունները վստահ են, որ զոհերի թիվը կհասնի հազարի։ 1500 մարդ է վիրավորվել, 200-ի վիճակը ծանր է։
Մայոտի բնակչության գրեթե 70%-ը լրջորեն տուժել է, ամբողջ թաղամասեր վերածվել են փլատակների:
