Դավիթ Խուդաթյանը հետեվել է Տավուշում իրականացվող շինաշխատանքներին, եղել Ոսկեպարում, Աճարկուտում, Կիրանցում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դեկտեմբերի 6-ին այցելել է Տավուշի մարզ՝ տեղում հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

խխ.jpg (304 KB)խխխ.jpg (175 KB)խխխխ.jpg (317 KB)
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և համայնքապետերի հետ նախարարը նախ եղել է մայիսյան ջրհեղեղների հետևանքով վնասված ճանապարհահատվածներում։

Տեղում քննարկվել են գետի հունի մաքրման աշխատանքների ընթացքը, այցելել են ջրհեղեղի հետևանքով լրջորեն վնասված Խաշթառակի կամուրջ։

խխխխխխխխխխխխ.jpg (250 KB)խխխխխխխ.jpg (337 KB)խխխխխխխխ.jpg (446 KB)

Այս պահին շահագործվում է ժամանակավոր կամուրջը։ Քննարկել են հիմնական կամրջի նորոգման հարցը։

Հաջորդ կանգառը Ոսկեպար և Աճարկուտ գյուղերն են եղել, որտեղ իրականացվում են ճանապարհի հիմնանորոգման և խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։

Շինարարական օբյեկտներում նախարարը զրուցել է շինարարների հետ, ընդգծել, որ խիստ կարևոր է աշխատանքների որակով և օրացուցային գրաֆիկի պահպանմամբ իրականացումը։

խխխխխխխխխ.jpg (151 KB)խխխխխխխխխխխ.jpg (140 KB)

Տավուշում վերջին կանգառը Կիրանց գյուղն է եդել։ Կիրանցում Խուդաթյանն այցելել է նորակառույց դպրոց, որտեղ բնականոն հունով իրականացվում է դասապրոցես։

խխխխխխխխխխխխխխխխխխխ.jpg (267 KB)

Նախարարը մարզպետի հետ շրջել են գյուղում, հետևել պետական տարբեր ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

You may also like...