Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Գյումրիից մեկնել են Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում ու Սպիտակում հարգանքի տուրք մատուցելուց հետո ուղևորվել են Գյումրի:
Այնտեղ ևս նրանք ծաղկեպսակ են խոնարհել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին:
Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Գյումրիից իր տիկնոջ՝ հետ մեկնում է Փարիզ, մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը:
