Սիրիայի կառավարության անդամները չգիտեն, թե որտեղ է երկրի արտգործնախարարը

Դամասկոսում մնացած Սիրիայի նախարարների կաբինետի անդամները տեղյակ չեն արտաքին գործերի նախարար Բասամ Սաբբաղի գտնվելու վայրի մասին, Al-Arabiya հեռուստաալիքի եթերում ասել է Սիրիայի կապի նախարար Իյադ ալ Խաթիբը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին ավելի վաղ ասել էր, որ ինքը և մի քանի նախարարներ մնում են Սիրիայում, նրանք չգիտեն, թե որտեղ են գտնվում երկրի նախագահը և պաշտպանության նախարարը։

«Մենք չգիտենք, թե որտեղ է այժմ արտգործնախարարը, մենք նրա հետ կապ չունենք», — ասել է Ալ-Խաթիբը:

You may also like...