Զելենսկին կարծում է՝ եկել է խաղաղության ժամանակը, Պուտինը պետք է նույնը մտածի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է «խաղաղության».
Թրամփն այս մասին ասել է The New York Post-ին՝ պատմելով Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման կապակցությամբ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Զելենսկիի հետ հանդիպման մանրամասները:
«Նա ցանկանում է խաղաղություն հաստատել: Սա նոր բան է: Նա հրադադար է ցանկանում: Նա ցանկանում է խաղաղություն հաստատել:
Մենք մանրամասները չենք քննարկել: Նա կարծում է՝ ժամանակը եկել է և Պուտինը պետք է նույնը մտածի, որովհետև կորցրել է 700,000 մարդ:
Այս ամենը չի ավարտվի, քանի դեռ խաղաղություն չկա:
Հիմա ձևակերպում եմ հայեցակարգ՝ ինչպես վերջ տալ այս անհեթեթ պատերազմին», — ասել է Թրամփը The Post-ին տված հեռախոսազրույցում։
