Իրանը հայտարարել է՝ տեղյակ էր Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի եվ Իսրայելի համատեղ պլանի մասին
Իրանը տեղյակ էր ԱՄՆ-ի և Իսրայելի պլանների մասին՝ կապված Սիրիայում զինված ընդդիմադիր խմբավորումների ակտիվացման հետ։
Ամբողջ հետախուզությունը փոխանցվել է սիրիական կառավարությանը։
Այս մասին Իրանի պետական հեռուստատեսությանը տված հատուկ հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ամեն ինչ պարզ էր։ Ե՛վ վերլուծական, և՛ տեղեկատվական հաղորդագրությունները նախապես ցույց էին տալիս, որ նմանատիպ (ընդդիմադիր-խմբ.) շարժում է առաջանալու։
Ե՛վ վերլուծական, և՛ հետախուզական տեսակետից մենք (Իրանը — խմբ.) գիտեր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կուլիսային ծրագիր կա, որը խնդիրներ կստեղծեր «դիմադրության առանցքի» համար։
Մեր երկրում և Սիրիայում հետախուզական ծառայությունները լիովին տեղյակ են եղել Իդլիբում (ընդդիմության-խմբ.) տեղաշարժերին, և ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է սիրիական կառավարությանն ու սիրիական բանակին»,- ասել է Արաքչին։
