Ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կլինի առաջնահերթություն, Մերձավոր Արեվելքում իրավիճակը պակաս բարդ է. Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը կլինի իր առաջնահերթությունը, երբ նա ստանձնի պաշտոնը հաջորդ ամիս:

Մինչդեռ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Թրամփը նկարագրել է որպես «պակաս բարդ»:

«Կարծում եմ՝ մենք պետք է լուծենք Ուկրաինայի խնդիրը Ռուսաստանի հետ:
Երկու երկրներ են խոշոր կորուստներ ունեն: Հարյուր հազարավոր զինվորներ են սպանվում», — ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը ֆրանսիական Paris Match ամսագրին հարցազրույցում։

Թրամփն այս մասին ասել է՝ պատասխանելով միջազգային ասպարեզում իր առաջնահերթության մասին հարցին:

«Մերձավոր Արևելքը, իհարկե, մեծ առաջնահերթություն է:

Բայց ես կարծում եմ, որ Մերձավոր Արևելքում պակաս բարդ իրավիճակ է, քան Ռուսաստանում և Ուկրաինայում: Բայց դրանք իրավիճակներ են, որոնք մենք պետք է արագ լուծենք: Շատ մարդիկ են զոհվում», — ասել է Թրամփը:

You may also like...