Ավանեսյանի վարորդին պարեկները տուգանել են

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի վարորդ Արթուր Մուշեղյանին պարեկները տուգանել են առանց ամրագոտի երթևեկելու և անչափահասին առջևի նստատեղին առանց համապատասխան հարմարանքի նստեցնելու համար։

ՆԳՆ-ից հայտնել են, որ նախարարի վարորդին տուգանելու հիմք է հանդիսացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի տարածած տեսանյութը։

Արթուր Մուշեղյանը տուգանվել է 15 հազար դրամով:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ իր էջում անդրադարձել էր իր վարորդի մասնակցությամբ միջադեպին:

Նա նշել էր, որ դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը՝ նաև խիստ նկատողություն:

You may also like...