Մեր տարածաշրջանում ցեղասպանության ականատես եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ, այլեվ անցյալ տարի. Արարատ Միրզոյան
Ցեղասպանական գործողությունների, դրսևորումների ականատես ենք լինում աշխարհի տարբեր անկյուններում, հատկապես զինված հակամարտությունների գոտիներում:
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին ունեցած ելույթում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր տարածաշրջանում դրա ականատես եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր, թե աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։
Հիշեցնենք, որ ֆորումն անցկացվում է «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո:
