Կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննման ենթակա չեն, կան նույնականացված, բայց չհուղարկավորված. նախարար

Ավարտվե՞լ է արդյոք, զոհված զինծառայողների մասունքների նույնականացման գործընթացը։

Հարցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նիդերլանդների հետ համագործակցության մեր բոլոր փուլերն ավարտել ենք, փորձաքննությունները, սեկմանավորման աշխատանքները ամփոփվել են»,- նշել է նա:

Նախարարի խոսքով՝ եթե հարցը չի վերաբերում որևէ քրեական գործի, ապա մասունքների նույնականացման գործընթացն ավարտվել է:

«Կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքնման ենթակա չեն՝ վնասման աստիճանից ելնելով, կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ ևս։

Այս հարցով աշխատանքները ծնողների, ՊՆ-ի, քննչական մարմնի հետ շարունակվում են»,- մանրամասնել է նա:

Իսկ ի՞նչ է լինելու այն մասունքների ճակատագիրը, որոնք ծնողները հրաժարվում են վերցնել, նախարարը նկատել է. «Հասկանալով, որ սա շատ ծանր աշխատանք է և ժամանակ է պահանջում, բոլոր հնարավոր միջոցներով՝ թե’ մասնագետների, թե’ հոգեբանների, աշխատանքը ընթանում է»։

You may also like...