Մարդու իրավունքների պաշտպանության եվ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Լոռի. (տեսանյութ)
Էլեկտրասյուներ եւ էլեկտրաէներգիա, ջրախողովակներ, մայթեր եւ ասֆալտապատում: Խնդիրները հասցեագրվել և սպասում են իրենց լուծումներին:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները եռօրյա այցով եղել են Լուռու մարզում:
Պատգամավորները հանդիպել և զրուցել են Դսեղ, Օձուն, Ջրաշեն, Շիրակամուտ եւ Մեծ Պառնի գյուղերի, Ալավերդի քաղաքի բնակիչների հետ:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նրանք հանդիպել են սոցիալապես անապահով ընտանիքների հետ՝ փորձելով տեղում լուծել որոշակի խնդիրներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
