Մոսկվան ՀՀ իշխանություններից պարզաբանում է պահանջել. Զախարովան՝ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու մասին

Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը Մոսկվան դիտարկում է որպես դաշնակցային պարտավորություններին հակասող ոչ բարեկամական քայլ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական քայլ:

Սա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին:

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով:

Ավելի վաղ բազմիցս կոչ էր արվել դադարեցնել ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ արգելելու պրակտիկային»,- ասել է Զախարովան:

Հիշեցենք՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չէր տրվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը ՀՀ արգելված է։

You may also like...