Ասադի՝ Մոսկվա ժամանելուց ի վեր նրա հետ դեռ չեմ հանդիպել, բայց նախատեսում եմ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվա ժամանելուց հետո դեռ չի հանդիպել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, սակայն նախատեսում է զրուցել:

«Ես դեռ չեմ հանդիպել նախագահ Ասադի հետ նրա՝ Մոսկվա ժամանելուց հետո, բայց ես նախատեսում եմ դա անել»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը համատեղ ուղիղ գծի և մամուլի ասուլիսի ժամանակ:

Նոյեմբերի վերջին իսլամիստական խմբավորումների կոալիցիան հարձակում է սկսել կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա։ Նոյեմբերի 30-ին իսլամիստները գրավել են Հալեպը, իսկ դեկտեմբերի սկզբին՝ Համան և Հոմսը։

Դեկտեմբերի 8-ին հակակառավարական զորքերը մտան Դամասկոս և հայտարարեցին Բաշար ալ-Ասադի ռեժիմը տապալելու մասին։

Սիրիայի ղեկավարը բանակցություններ է վարել իսլամիստների հետ, հրաժարական է տվել և լքել երկիրը։ Այնուամենայնիվ, իսլամիստները հայտարարել են 10 միլիոն դոլարի պարգևատրություն այն տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել նախկին նախագահին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բաշար ալ-Ասադն իր ընտանիքի հետ ժամանել է Ռուսաստան, որտեղ նրան ապաստան են տվել։

You may also like...