Մանկապարտեզի եզրաքարերը դրվել են առանց թաց շաղախի, բետոնե շերտը քայքայված է. Տեսչական մարմինը՝ Արմավիրում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը շարունակում է տարեվերջյան աշխատանքային այցելությունները ՀՀ տարբեր մարզեր՝ վերահսկելու պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։
Արմավիրի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Ալեքսանյանի և տարածքային ստորաբաժանման մասնագետների ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայցեր իրականացրեց մարզի տարբեր բնակավայրերում և տեղում ծանոթացավ համայնք-պետություն համագործակցությամբ՝ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող բազմաթիվ շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցի շրջանակներում ղեկավարի տեղակալները ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող աշխատանքներին՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան փողոց թիվ 35/2 հասցեում գտնվող թիվ 6՝ «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման, Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցում գործող թիվ 11 մանկապարտեզի հիմնանորոգման, ինչպես նաև պետական ծրագրերի շրջանակներում Արմավիր համայնքի Նորավան և Լենուղի գյուղերում կառուցվող մսուր-մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին:
Տեսչական մարմնի կողմից արձանագրվել է նաև, որ նշված չորս ընկերությունների կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում թերի են լրացվել շինարարության վարման մատյանները, չեն ապահովվել շինարարությունում ներգրավված աշխատողների համար նախատեսված հանդերձարանները, ցնցուղարանները և մեքենաների լվացման կետերը։
Հաշվի առնելով նշված օբյեկտներում աշխատակիցների անհատական պաշտպանիչ միջոցների և ժամանակավոր կենցաղային պայմանների բացակայությունը՝ Տեսչական մարմինը դիմել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու առաջարկով։
Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմի կողմից վերահսկողությունը լինելու է էլ առավել խիստ և շարունակական՝ ապահովելու համար պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների որակը։