Չինաստանում ամբոխի մեջ մխրճված վարորդը դատապարտվել է մահապատժի
Չինական դատարանը մահապատժի է դատապարտել վարորդին, որը Չանդե քաղաքում մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։
Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ամբաստանյալը դատապարտվել է մահապատժի և զրկվել քաղաքական իրավունքներից։
Հուանգ Վենը 2024 թվականի նոյեմբերի 19-ին Չանդե քաղաքի Դինչեն թաղամասի տարրական դպրոցի մուտքի մոտ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ:
Միջադեպի հետևանքով տուժել էր 30 մարդ, այդ թվում՝ 18 դպրոցական։
