Եղանակի պատճառով ինքնաթիռը փոխել է ուղղությունը, տարբեր վարկածներ կան, որոնց մասին խոսելը վաղ է. Ալիեվ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:
Իլհամ Ալիևը, անդրադառնալով կատարվածին, հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել ավիաաղետի պատճառների մասին։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ, ըստ իրեն տրամադրված տեղեկատվության, AZAL ընկերության ինքնաթիռը, որն ընթացել է Բաքու-Գրոզնի երթուղով, եղանակային պայմանների վատթարացման պատճառով փոխել է ուղղությունը և սկսել շարժվել դեպի Ակտաուի օդանավակայան, որտեղ վայրէջքի ժամանակ վթարվել է:
«Զլմ-ներում և սոցցանցերում կան վթարի կադրերը, որոնք հասանելի են բոլորին, սակայն աղետի պատճառները հայտնի չեն։ Կան տարբեր վարկածներ։ Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել այդ թեմայով։ Հարցը պետք է ամբողջությամբ քննվի»,- ասել է Ալիևը։
