Դե ֆակտո պատժամիջոցներն արդեն գործում էին. Կոբախիձեն՝ Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ էր, և այն փաստը, որ այդ միջոցն ընդունվել է, «ոչ մի նշանակություն չունի»։

«Բիձինա Իվանիշվիլին արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ էր և գրեթե երեք տարի ենթարկվում էր շանտաժի։ Հիմա այլևս շանտաժի հիմքեր չունեն։
Իրականում ոչինչ չի փոխվել, դե ֆակտո պատժամիջոցներն առանց այդ էլ գործել են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոբախիձեն։

Նա հավելել է, որ վերջերս խոսել է նաև Բիձինա Իվանիշվիլիի հետ, «նրա դիրքորոշումը նույնն է»:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

You may also like...