Երեվանում մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց»-ի փոխարեն վայրէջք են կատարել Թբիլիսիում․ մանրամասներ
Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթներ իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել։
Այս պահին «Զվարթնոց»-ի երկնքում մի քանի ավիաընկերությունների ինքնաթիռներ են պտտվում՝ սպասելով եղանակային պայմանների բարելավմանը։
Ըստ «Զվարթնոց» ավիաընկերության էլեկտրոնային չվացուցակի՝ ուշացում է նշված Շարմ էլ Շեյխ-Երևան (Air Cairo), Լառնակա-Երևան (Wizz Air), Շարժա-Երևան (Air Arabia), Աբու Դաբի-Երևան (Wizz Air), Դուբայ-Երևան (Fly Dubai) չվերթների համար։
Մողրովյանի խոսքով՝ «Զվարթնոց»-ում արդեն վայրէջք է կատարել Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ արդեն կարգավորվում է, և սպասվում է, որ մնացած թռիչքներն էլ վայրէջք կկատարեն օդանավակայանում։
Ավելի վաղ հայտնել ենք, որ մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում։
