Հարավային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի սեվ արկղերը․ մանրամասներ
Կորեայի Հանրապետության իշխանությունները Մուանի օդանավակայանում հայտնաբերել են Jeju Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի սև արկղերը։
«Ինչ վերաբերում է սև արկղերին, ապա հայտնաբերվել են ձայնագրող սարքերը»,- հայտնել են նախարարությունից։
Հեռուստաալիքը պարզաբանում է, որ սարքերից մեկը գրանցում է թռիչքի տվյալները, իսկ երկրորդը՝ օդաչուների խցիկում խոսակցությունները։
Թաիլանդից Հարավային Կորեա թռչող կործանված ինքնաթիռում եղել է 175 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։
Ողբերգությունից փրկվել են երկու ուղևոր և անձնակազմի անդամներից մեկը։ Reuters-ը հայտնում է, որ երկուսն էլ եղել են ինքնաթիռի հետնամասում։ Նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Ուղևորների մեծ մասը՝ 173 մարդ, Հարավային Կորեայի, երկուսը Թաիլանդի քաղաքացիներ են։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ օդանավի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է 177-ի։
