Այցեր երեխաների եվ ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ. ովքեր են միացել ԱՍՀՆ նախաձեռնությանը
Տոներին ընդառաջ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությանը միացած մի շարք գերատեսչությունների ղեկավար անձինք այցելել են նախարարության ենթակայությամբ գործող երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ։


Պաշտոնյաները մասնակցել են հաստատությունների բնակիչների կողմից պատրաստված տոնական միջոցառումներին, շփվել երեխաների ու ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ։


Նախաձեռնությանը միացել են Ներքին գործերի, Առողջապահության, Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Պաշտպանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի նախարարները, նրանց տեղակալները և այլ պաշտոնյաներ։ Հաստատություններ այցելել են նաև ԱԺ պատգամավորներ, Շիրակի մարզպետը, Երևանի, Գյումրու քաղաքապետները և այլ ղեկավար անձինք։



