Իրանը ահմանային անձնագրային անցակետում մնում է միակ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողը․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Հայ-իրանական սահմանի առնչությամբ, գնահատականս արտահայտել եմ դեռեւս հոկտեմբերի 7-ին, երբ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո հայտարարվեց սահմանապահության ռեժիմի շուրջ հայտնի պայմանավորվածությունների մասին:

Այդտեղ բազմակողմ հանգամանք է:

Հայաստան-Ռուսաստան այդ համաձայնությամբ մի կողմից այսպես ասած վստահության ժեստ է արվում Իրանին, որը ըստ էության սահմանային անձնագրային անցակետում մնում է միակ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողը:

Միաժամանակ, այդ կերպ բարձրանում է հայ-իրանական երկկողմ հարաբերության աշխարհաքաղաքական «կարգավիճակը»:

Այս պրոցեսի մի ակտ էր օրեր առաջ Իրանին ԵՏՄ դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը:

Հիշեցնեմ, Թեհրանը բարձր մակարդակով ԵՏՄ հետ առնչություն առաջին անգամ ունեցել է 2019 թվականի հոկտեմբերին, Երեւանում կայացած գագաթնաժողովի ընթացքում՝ գագաթնաժողովին նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ:

Հատկանշական է, որ Իրանին դիտորդի կարգավիճակ շնորհելու որոշումն էլ բաժին է ընկնում տարվա, երբ ԵՏՄ նախագահողը Հայաստանն է:

Իհարկե պրոցեսի հիմնարար բաղադրիչը սպասվում է հունվարին, եթե կայանա Իրանի նախագահի այցը Մոսկվա եւ ստորագրվի ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագիրը»:

You may also like...