Հարավային Կորեայում ուժայինները չեն կարողացել ձերբակալել հեռացված նախագահին

Հարավային Կորեայում ուժայինները չեն կարողացել ձերբակալել հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլին։ Նրանց խանգարել են անվտանգության աշխատակիցները ու նրա կողմնակիցները

Դատախազությունը քննիչների խումբ է ուղարկել Յոլի տուն՝ լիազորելով նրան ձերբակալել 3 մեղադրանքով՝ իշխանության չարաշահում, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձ և ապստամբության փորձ:

Նրա լիազորությունները համարվում են ժամանակավորապես կասեցված մինչև Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ավարտը։

You may also like...