Ֆրանսիայում վերապատրաստում անցնող ուկրաինացի զինվորականների թվում դասալքության մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել
Ֆրանսիայի տարածքում վերապատրաստված ուկրաինացի զինվորականների թվում մի քանի տասնյակ դասալիքներ են եղել, սակայն այս երևույթը մասշտաբային բնույթ չի կրել:
Այս մասին AFP-ին հայտնել է ֆրանսիական բանակի ներկայացուցիչը, փոխանցում է ուկրաինական pravda.com.ua կայքը:
«Նրանք գտնվում էին ֆրանսիական զորանոցներում և իրավունք ունեին հեռանալու», — հավելել է պաշտոնյան:
Աղբյուրը գրում է, որ Ֆրանսիայում վերապատրաստվել է «Աննա Կիևսկայա» 155-րդ մեքենայացված բրիգադը, որն այժմ գտնվում է Պոկրովսկի ուղղությամբ։
Դեռևս 2024 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որը բրիգադը խնդիրներ ունի անձնակազմի, տեխնիկայի և զինամթերքի հետ կապված, ինչի պատճառով կորուստներ է կրում։
Ուկրաինայի Հետախուզության պետական բյուրոն ավելի ուշ հաստատել էր, որ հետաքննում է դասալքության դեպքերը:
