Կա ընկալում, թե ինչպես եվ որտեղից շարունակել Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը. Միրզոյան (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների միջև պայմանավորվածություն կա շարունակելու Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը:

Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Պայմանավորվածություն կա շարունակել այս աշխատանքը։ Ենթադրաբար, հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետների և նրանց գլխավորած հանձնաժողովերի միջև հերթական հանդիպումը։

Կա նաև ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,- ասել է Միրզոյանը։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին Միրզոյանը նշել է. «Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան — Ադրբեջան կարգավորման հետ:

Իմ ընկալմամբ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը շատ ավելի կհեշտացներ և դրական ազդեցություն կթողներ»:

You may also like...