Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը մասնակցել է Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ տեղի ունեցած համաժողովին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր մասնակցել է Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ տեղի ունեցած համաժողովին, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԿԳ/FAO) ջանքերով և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Համաժողովի ընթացքում բարձրացվել են Հայաստանում գյուղատնտեսության և պարենի ոլորտներում առկա մարտահրավերները, քննարկվել դրանց հաղթահարման ուղիները։
Պարենային անվտանգությունը կայուն արդյունաբերական համակարգի և առողջության համար անվտանգ սննդամթերքի ապահովումն է՝ հիմնված ՊԿԳ-ի «Չորս ավելի լավ սկզբունքների» վրա՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր և ավելի լավ կյանք բոլորիս համար։
Գյուղատնտեսական արտադրողների կարողությունների հզորացումն ու զարգացումը պարենի և սննդամթերքի անվտանգության համակարգերի կայացման կարևորագույն գործընթացներից են, ինչն ապահովելու համար համագործակցային մոտեցում պետք է դրսևորեն շահագրգիռ բոլոր կողմերը:

You may also like...