ԶՈՒ-ում միջավայրը երբեմն այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է ունենում, որը բերում է ինքնասպանությունների. ՄԻՊ (տեսանյութ)

«Կուզեի խոսել այս ոլորտում պետության պարտավորությունների մասին, որովհետև շատ խնդիրներ ի հայտ են գալիս այն պատճառով, որ ԶՈՒ-ում միջավայրը այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է երբեմն ունենում, որ հանգեցնում են ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով ինքնասպանությունների, ինքնավնասումների դեպքերի և այլն»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արած հայտարարությանը:

Ըստ Մանասյանի՝ բնականաբար, սա ընդhանուր դաշտն է դարձնում խնդրահարույց, նաև քաղաքացիների մոտեցումները այս հարցի վերաբերյալ:

«Այո, միանշանակ պետք է քաղաքացիների պարտականության վերաբերյալ խոսել և խոսել հանրային իրազեկումների կրթության մասին, բայց միանշանակ պետք է խոսել նաև պետության պարտավորության մասին՝ բացառելու այս դեպքերը:

Մենք այս առումով գուցե որոշակի զարգացումներ ունենք, բայց ես համարում եմ, որ այս առումով մենք ունենք նաև շատ խնդրահարույց թերություններ, և դրանց զարգացման ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ իրականացնենք:

Այսինքն՝ դեֆորմացիաների պատճառները կարող են տարբեր լինել, բայց պետությունը իր պարտավորությունները պետք է անմիջականորեն կատարի»,- նշել է Անահիտ Մանասյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...