ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները այսօր կայացած հանդիպմանը քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր: Պաշտպանության նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
