Կրակոցներ Թեհրանում. 2 դատավոր է սպանվել, մեկը` վիրավորվել

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում` գերագույն դատարանի շենքի մոտ, կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ 2 դատավոր է սպանվել, 1–ը` վիրավորվել։
Ըստ լրատվամիջոցի` մահացած դատավորները զբաղվել են ահաբեկչությանը և լրտեսությանը վերաբերող գործերով։
Գործակալության տեղեկություններով` ահաբեկչության մեջ կասկածվող անձն ինքնասպան է եղել։

You may also like...