Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել:
Նրանք հաստատել են իրենց հանձնառությունը երկու երկրների միջև դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մասին, ինչպես նաև պայմանավորվել են հետագա շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդում է Բելտա պետական գործակալությունը՝ Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ աշխատանքային հարցեր, բոլոր ոլորտներում բելառուս-ռուսական համագործակցության ինտենսիվությունը պահպանելու անհրաժեշտությունը։
«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ և իր բարեմաղթանքները փոխանցել Բելառուսի բոլոր ուղղափառ քաղաքացիներին»,- ասվում է տեքստում:
Պուտինը նաև հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում։