Ո՞ւմ է առաջարկել Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում
Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն առանցքային պաշտոններից մեկում՝ աշխատակազմի քարտուղարի պաշտոնում առաջարկել է իր գործընկերներից մեկի՝ Ախուրյանի միասնական սոցիալական ծառայության պետ Սերգեյ Իսրայելյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ նախքան քաղաքապետի ժ/պ նշանակվելը` Սարիկ Մինասյանը զբաղեցնում էր Գյումրու Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնը։
Այս պահին Սերգեյ Իսրայելյանին պաշտոնի նշանակելու համար հարցում է ուղարկված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ըստ կարգի՝ երկու շաբաթվա ընթացքում կամ կհաստատեն կամ էլ կմերժեն՝ առաջարկելով թեկնածու կադրերի ռեզերվից։
Առայժմ Սերգեյ Իսրայելյանի թեկնածությունը հաստատված չէ, նա դեռ պաշտոնապես աշխատակազմի քարտուղար նշանակված չէ։
