Արսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արսեն Թորոսյանը:
Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովում ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
107 պատգամավորից քվեարկությանը մասնացել է 65-ը: Թորոսյանն ընտրվել է 64 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Արսեն Թորոսյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
