Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև երկրի դիրքավորումը համաշխարհային տնտեսական համակարգում։

էէ.jpg (786 KB)

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական կայունության ապահովման և տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ։

էէէ.jpg (795 KB)

Կոնստանտին Կոցիասը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը միջազգային տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ՝ ընդգծելով Bloomberg-ի պատրաստակամությունն աջակցելու երկրին միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում։

You may also like...