Վարչապետն ընդունել է «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին:

ռռ.jpg (576 KB)ռռռ.jpg (530 KB)

Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան, հիմնադրամի հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ և պատասխանել մի շարք հարցերի:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

ռռռռռ.jpg (674 KB)ռռռռռռռռ.jpg (639 KB)

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:

ռռռռռռռռռ.jpg (795 KB)

You may also like...