Կովկասյան տարածաշրջանում հիմնական խնդիրը ՀՀ-Ադրբեջան սահմանազատման եվ խաղաղության հարցն է․ Սերդյուկով
Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է արևմտյան երկրների՝ Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերի պատճառով։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
«Իրավիճակը կովկասյան տարածաշրջանում մնում է անկայուն, և դրա կարգավորման գործընթացը շարունակվում է։
Հիմնական խնդիրը մնում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը»,- ասել է նա։
