ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտահանումը կնվազի 80 տոկոսով․ Զախարովա
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտահանումը կնվազի 80 տոկոսով, տասնամյակների ընթացքում ստեղծված առևտրային շղթաները կխաթարվեն։
Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել՝ վերլուծել, թե ինչ հետևանքներ են ունենալու նման քայլերը:
Ըստ նրա՝ խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ ահռելի շուկայի կորստի և տասնամյակներով հաստատված առևտրային շղթաների ցավոտ խզման մասին է:
