Մոսկվայի էլիտար բնակելի համալիրներից մեկում պшյթյունի հետեվանքով հայ է զոհվել. «Ինտերֆաքս»

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող Алые паруса էլիտար բնակելի համալիրում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կա զոհ և մի քանի վիրավոր, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ թելեգրամյան ալիքների՝ շենքում ինքնաշեն պայթուցիկ սարք կամ նռնակ է տեղադրված եղել:

Մինչդեռ interfax.ru-ն գրում է, որ շենքում պայթյունի հետևանքով զոհվել է Արմեն Սարգսյանը, որը գլխավորում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան և «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիրն է։ Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

You may also like...