Շիրակի մարզում՝ 2025 թվականի հունվար ամիսին ծնվել է 205 երեխա
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի հունվարի 1-ից 31-ը ծնվել է 205 երեխա:
Այս մասին Petutyun.com-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ նախորդ ամիս Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 112 տղա, 93 աղջիկ։ Ծնունդներից երեքը զույգ է եղել։
