Հայաստանի Հանրապետությունը ինքն է բարձրագույն նպատակը. Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակը և Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունը ոչ թե միջոց է` այլ նպատակների հասնելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն ինքը նպատակն է, ամենաբարձր նպատակն է:



Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, բալանսավորման և բալանսավորված քաղաքականությանը, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ Կառավարության քայլերին:
