Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Վարչապետն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
