ՀՀ Սահմանդրության մեջ որեվէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա․ նախարար
Այս փուլի համար եղած ձեռքբերումը դա պայմանագրի տեքստի համաձայնեցումն է․ բանակցությունները տեքստի շուրջ երկու կողմից էլ ավարտված են, տեքստը համաձայնեցված։
Նա նշեց․
«Ադրբեջանը հանդես է գալիս հավելյալ պահանջներով, մեր դիրքորոշումն այն է, որ ՀՀ Սահմանդրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա, զուգահեռաբար մենք հստակ տեսնում ենք տարածքային պահանջներ ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի Սահմանադրության մեջ։
Զուգահեռաբար իրենք սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը վավերացվել ՀՀ ԱԺ-ում, և Սահմանադրական դատարանն ասաց, որ համապատասխանում է Սաամանադրությանը, իսկ կանոկարգում նշված է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրի վրա, որը իր հերթին ենթադրում է 1991 թվականի սահմանները։ Այն, որ ՀՀ Սահմանդրությունը ունի տարածքային պահանջներ, պետքէ ցրված լինեին, և այդպես ընդունում ու ընկալում է միջազգային հանրությունը»։
Միրզոյանը շեշտեց՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության ինչպիսի նախագիծ կբերվի, ինքը մանրամասներից տեղյակ չէ։
