«AZAL»-ի ավիավթարի զեկույցը կհրապարակվի․ Ղազախստանի տրանսպորտի նախարար

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը մտադիր է առաջիկա օրերին հրապարակել «AZAL» ինքնաթիռի կործանման նախնական զեկույցը Ակտաուի օդանավակայանի մոտակայքում։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Աշխատանքը ավարտական ​​փուլում է, ակնկալում ենք, որ առաջիկա օրերին մեր կայքում պաշտոնապես կհրապարակվի նախնական հաշվետվությունը, մասնագետներին ժամանակ է պետք աշխատանքն ավարտելու համար, սա շատ նուրբ և տքնաջան աշխատանք է»,- ասել է նա։

Նա նշել է, որ աշխատանքներին մասնակցում են մասնագետներ Ղազախստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից և Ադրբեջանից։

You may also like...