Թուրքիայի եվ Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ըստ թուրքական լրատվամիջոցների, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում ստեղծված իրավիճակի զարգացումները և Ուկրաինայում ընթացող պատերազմը։
