Նախարարի հրամանով՝ Մինասյանի բուժման ֆինանսական հարցերով զբաղվում է առողջապահության նախարարությունը

Օհան Մինասյանը պետպատվերի շահառու չէ, բայց նրան բուժօգնություն արդեն տրամադրվում է։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին  Առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նախարարի հրամանով ֆինանսական հարցերով զբաղվում է առողջապահության նախարարությունը:

Նշենք՝ համացանցում հրապարակված տեղեկատվության համաձայն, Շտապօգնության մեքենայով «Արմենիա» ԲԿ  տեղափոխված 35-ամյա Օհան Մինասյանին հիվանդանոցում հրաժարվել են բուժօգնություն տրամադրել՝ պահանջելով նախ կատարել վճարումներ, ինչն ընտանիքը ի վիճակի չի եղել:

Հիվանդի մայրը հայտնել է, որ անվճարունակ են, ապրում են քայքայված վագոն-տնակում, ամուսինը մահացած է, ինքը՝ հաշմանդամ, իսկ որդին 44-օրյա պատերազմի մասնակից է, ցույց է տվել նրա զինգրքույկը, սակայն հիվանդանոցում նշել են, որ անվճար չեն սպասարկում  պատերազմի մասնակիցներին:

You may also like...